Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Մարդուն խելացի դարձնող աթոռ է ստեղծվել

Մարդուն խելացի դարձնող աթոռ է ստեղծվել

Մարդու մտավոր կարողությունների զարգացմանը կարող է այսուհետ նպաստել նաև կահույքը: Ասվածի մասին է վկայում LimbIC աթոռը, որը, արտադրողի վստահեցմամբ (ընկերության անունը չի հաղորդվում), լավացնում է մարդու մտավոր կարողությունները:

«Բիզնես սթայլ»-ի հաղորդմամբ` «խելացի» աթոռը նյարդաբանության ու դյուրագիտության (աշխատանքը դյուրին և արդյունավետ դարձնելու գիտություն) վերջին նվաճումների միացությունն է: Այն կարգավորում է ուղեղի` հույզերի համար պատասխանատու հատվածը, հաղորդում էներգիա, կենտրոնացվածություն և ստեղծագործական մտածելակերպ:

Աթոռը բավական անսովոր դիզայն ունի` երկու շարժական նստատեղերն այնպես են նախագծված, որ նստողն առավել ազատ շարժվելու հնարավորություն ունենա, ինչն էլ կնպաստի նրա ուղեղի աշխատանքին:

Բացի այդ, այն իսկական փրկություն է բոլոր նրանց համար, ովքեր ցավեր ունեն մեջքի հատվածում:

Բացառիկ ապրանքն արժե 8.500 դոլար:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ